Դատա՜րկ, դատա՜րկ, դատա՜րկ,
ծիծա՜ղ, ծիծա՜ղ, ծիծա՜ղ,
կատա՜կ, կատա՜կ, կատա՜կ,
լքված, լքված ծիծառ:
Քրքի՜ջ, քրքի՜ջ, քրքի՜ջ,
ամո՜թ, ամո՜թ, ամո՜թ,
ու նի՜նջ, ու նի՜նջ, ու նի՜նջ,
այսքա՞ն մահվան կարոտ:
Ոչի՜նչ, ոչի՜նչ, ոչի՜նչ,
զարմա՜նք, զարմա՜նք, զարմա՜նք,
ու ջի՜նջ, ու ջի՜նջ, ու ջի՜նջ,
երկինք՝ առանց կրակ:
Բարա՜կ, բարա՜կ, բարա՜կ,
անձրև՜, անձրև՜, անձրև՜,
մարա՜ծ, մարա՜ծ, մարա՜ծ,
գույնե՜ր, գույնե՜ր անձև:
Ինը, ինը, ինը,
մայի՜ս, մայի՜ս, մայի՜ս,
իրենց գաղտնագիրը՝
անկախության ամիս:
Էլի՜, էլի՜, էլի՜,
ծիծա՜ռ, ծիծա՜ռ, ծիծա՜ռ,
մեռի՛ր, մեռի՛ր, մեռի՛ր
անհայրենիք ծիծաղ:
Նորայր Գրիգորյան